Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Վաղարշապատ խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ են: Ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են 47 տեղամասեր: Վաղարշապատ համայնքի ընտրողների թիվը, ըստ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների, 69866 է։               
 

Հարամգյադեն

Հարամգյադեն
05.10.2025 | 12:46

- Հարևան, էն հարամգյադեն համը հանում ա։

- ՈՒզում էիր ասել՝ հարամզադե՞ն։

- Չէ, հե՛նց հարամգյադեն։

- Էդ ո՞վ ա։

- Տեր հարամն ու տեր գյադեն։

- Վաղո՛, մարդավարի խոսա՝ բան հասկանամ։

- Ի՞նչ կա չհասկանալու․ երբ տեր Արամին միանում ա տեր Թադեն՝ դառնում են հարամգյադեն։

Կարո ՎԱՐԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4229

Մեկնաբանություններ